Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Միլանը»՝ սուպերգավաթակիր

«Միլանը»՝ սուպերգավաթակիր
23.12.2016 | 23:52

Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայում որոշվեց Իտալիայի սուպերգավաթակիրը: Վճռական հանդիպումը Թուրինի «Յուվենտուսի» ու իտալական մյուս գրանդ ակումբի՝ Միլանի համանուն թիմի միջև էր:

Առաջին խաղակեսում կողմերը փոխանակեցին մեկական գոլ (Կելինի ու Բոնավենտուրա): Երկրորդ խաղակեսն ու հավելյալ երեսուն րոպեն ոչ մեկին չբերեց առավելություն, ինչը նշանակեց հետխաղյա տասնմեկմետրացներ: Այստեղ առավել հաջողակ եղան միլանցիները (3:4)՝ նվաճելով պատվավոր գավաթը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ